Միջազգային

Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն

2 րոպեի ընթերցում

Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմն առայժմ չի վերացրել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները, սակայն Կիևը պետք է ինքը որոշում կայացնի իր տրամադրության տակ եղած զենքերն օգտագործելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բլինքենը հայտնել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Ուկրաինան ինքը պետք է կայացնի որոշումը, և այդպես էլ կանի: Ես կարող եմ վստահեցնել, որ նա դրա համար ունի բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասել է Բլինքենը՝ հավելելով, որ Վաշինգտոնը չի փոխել ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումների մասին իր որոշումը:

Մայիսի 22-ին POLITICO-ն հայտնել էր, որ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թըրների գլխավորությամբ, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված հավաքական նամակով պահանջել են, որ կառավարությունն Ուկրաինային թույլ տա օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը Ռուսաստանի տարածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

«Կոնգրեսականներն ընդգծում են այն, որ Ռուսաստանից ավելի լավ պաշտպանվելու համար Ուկրաինային անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները նրան թույլատրի այնպիսի զենք օգտագործել, որն իր զինվորականներին թույլ կտար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտներին», - ասվել է նամակում:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում