Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» ֆիլմի թիզերն արդեն համացանցում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանի առթիվ նկարահանված «Պարոն Ազնավուր» ֆիլմը, որին երկրպագուները շատ էին սպասում, արվեստասերներին կներկայացվի հոկտեմբերի 23-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն համացանցում է կինոնկարի թիզերը:

Ֆիլմում Շառլ Ազնավուրին մարմնավորում է հայտնի դերասան Թահար Ռահիմը, որին Ազնավուրն անձամբ ճանաչել է: Ռահիմը ծագումով Ալժիրից է: Նա նկարահանվել է Ֆաթիհ Աքընի «The CUT» կինոնկարում՝ կերտելով Նազարեթ Մանուկյանի դերը: Դերասանը «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր է, արժանացել է նաև «BAFTA»-ի և «Ոսկե գլոբուսի»։

«Պարոն Ազնավուր» կինոնկարը պատմում է այն մասին, թե ինչպես 1950-ականներին Շառլ Ազնավուրը, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, որ տարիներ շարունակ ծառացել էին նրա առաջ, կարողացավ հասնել ճանաչման ու նվաճել մարդկանց սրտերն իր հոգեթով ստեղծագործություններով:

Անդրադարձ է կատարվել նաև Ազնավուրի կյանքում մեծ դեր խաղացած կնոջը՝ ճանաչված երգչուհի Էդիթ Պիաֆին, նրանց ծանոթությանն ու մինչև Պիաֆի կյանքի վերջը ձգվող բարեկամությանը:

Պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշը, որն Ազնավուրի դուստր Կատյա Ազնավուրի ամուսինն է, հայտնել է, որ երգիչը դեռ իր կենդանության օրոք է թույլատրել իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանել։ Նրա գաղափարն է եղել, որ ֆիլմը կենտրոնանա իր կյանքի առաջին մասի վրա՝ «զրոյից մինչև փառք»։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում