Միջազգային

Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը

2 րոպեի ընթերցում

Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Ռիշի Սունակը և լեյբորիստական կուսակցության նրա մրցակից Քեյր Ստարմերը մեկնարկում են իրենց նախընտրական արշավն այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Սունակն անակնկալ կերպով հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն նշում է, որ կուսակցությունների ղեկավարներն առաջիկա 6 շաբաթների ընթացքում կճանապարհորդեն Միացյալ Թագավորությունում՝ ներկայացնելով երկրի ապագայի իրենց տեսլականը։

44-ամյա Սունակն ընտրությունների մասին հայտարարելիս հայտնել է, որ տնտեսության հետ կապված իր ծրագիրն աշխատում է, և որ միայն ինքը կարող է կայունություն բերել երկրին։

Իսկ 61-ամյա Ստարմերը հայտարարել է, որ հենց Լեյբորիստական կուսակցությունը փոփոխություն կբերի և նոր էջ կբացի երկրի համար։

BBC-ն նշում է, որ ամբողջ երկրում առաջիկա շաբաթներին քաղաքական պայքար կընթանա ոչ միայն երկու հիմնական կուսակցությունների միջև։ Արտահերթ ընտրություններ անցկացնելուն արձագանքել են լիբերալ-դեմոկրատները, կանաչների կուսակցությունը, ռեֆորմիստները։

Մայիսի 24-ին կավարտվի Բրիտանիայի գործող խորհրդարանի նստաշրջանը, իսկ մայիսի 30-ին խորհրդարանը կցրվի։

Համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում