Լիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան պլանավորում է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի հետ այն երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են փոխարինվել բազմակողմ համաձայնագրերով։ Լիտվայի կառավարությունը մայիսի 22-ին որոշում կկայացնի չորս պայմանագրերի չեղարկման մասին, մնացած առաջարկները դեռ համաձայնեցվում են: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Այսպես, առաջարկվում է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների հետ Լիտվայի համաձայնագրերը ներդրումների խթանման և պաշտպանության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։

Արդարադատության նախարարությունն առաջարկություն է պատրաստել՝ չեղարկելու Ռուսաստանի հետ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության ու իրավահարաբերությունների մասին, իսկ ֆինանսների նախարարությունը՝ եկամուտների ու կապիտալի կրկնակի հարկումից խուսափելու և հարկային իրավախախտումների մասին համաձայնագրերը։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկսվելուց հետո «արտաքին գործերի նախարարությունը դիմել է բոլոր հաստատություններին՝ խնդրելով գնահատել Ռուսաստանի հետ միջազգային իրավական համագործակցության մասշտաբն ու անհրաժեշտությունը», - BNS լրատվամիջոցին ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Առաջարկվում է գնահատել՝ արդյոք կոնկրետ երկկողմ համաձայնագրի գործողությունը կարող է փոխարինվել բազմակողմ համաձայնագրով կամ միջազգային իրավական ակտով։

Լանդսբերգիսի կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ երկկողմ համաձայնագրերը կչեղարկվեն, բազմակողմ համաձայնագրերը, որոնք կարող են փոխարինել դրանց, թույլ կտան պահպանել Ռուսաստանի և Բելառուսի հետ շփման պաշտոնական գործիքակազմը։ Նախարարը հավելել է, սակայն, որ երկիրը Ռուսաստանի հետ համագործակցություն չի ակնկալում, «քանի որ այն վաղուց չկա»։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ