Պաշտոնական

Շառլ Ազնավուրը համամարդկային հերոս է. ՀՀ վարչապետի ուղերձը շանսոնյեի 100-րդ տարեդարձի առիթով

3 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը համամարդկային հերոս է. ՀՀ վարչապետի ուղերձը շանսոնյեի 100-րդ տարեդարձի առիթով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով:

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին ու յուրաքանչյուրին:

Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ նրանք, ովքեր երաժշտության սիրահար չեն, գիտեն Շառլ Ազնավուրին` որպես մեծ հայի, որպես մարդու, ով իր ներկայությունն ապահովել է մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Նա Հայաստանի Ազգային հերոս է` Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար, բայց նա նաև համամարդկային հերոս է, ով իր արվեստի շուրջ համախմբել է մարդկությանը` սիրված լինելով աշխարհի բոլոր անկյուններում:

Շառլ Ազնավուրն ինքն է իրեն ստեղծել` լինելով աննկարագրելի աշխատասիրության տեր մարդ, ով կարողացել է իր տաղանդը զարգացնելով դարձնել համամարդկային արժեք, ստեղծել երաժշտական մի ձեռագիր, որն անկրկնելի է: Կես դարից ավելի լինել և մնալ համաշխարհային արվեստի երկնակամարում, պահանջված լինել բոլոր առաջատար բեմերում՝ կարող էր միայն այն մարդը, ով ասելիք ունի աշխարհին, և Շառլ Ազնավուրն այդ ասելիքն ասաց լիարժեք և անմնացորդ, և այդ ասելիքն առաջին հերթին սիրո մասին է:

Այդ ասելիքը դեռ երկար կապրի, այդ ասելիքը դեռ կոգեշնչի միլիոնավոր երկրպագուների և այդ ասելիքը պետք է ոգեշնչի մեզ, որովհետև Շառլ Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի Հանրապետության ցավերով, ուրախանում և ցնծում ձեռքբերումներով:

Լինելով Հայաստանի Ազգային հերոս, համաշխարհային մեծության արվեստագետ` նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեց, նաև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պետական պաշտոն ստանձնեց, և պաշտոնավարեց մինչև կյանքի վերջը, այսպիսով, թերևս խորհրդանշելով իր գաղթական տոհմի ապաստանելը պետության՝ Հայաստանի Հանրապետության տանիքի ներքո: Այսօր Շառլ Ազնավուրի ընտանիքը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և սա առավել քան խորհրդանշական է: Երևանի փողոցներում զբոսանքի դուրս եկած նրա թոռնիկը` փոքրիկ Միսակն, ինձ համար դարակազմիկ խորհրդանիշն է այն բանի, որ հայ ժողովրդի հայրենիքի փնտրտուքն, ահա, ավարտված է, որովհետև այդ հայրենիքը գտնված է` ի դեմս Հայաստանի Հանրապետության:

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձն է: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց մեծանուն արվեստագետների հոբելյաններին նվիրված առաջիկա միջոցառումները

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց մեծանուն արվեստագետների հոբելյաններին նվիրված առաջիկա միջոցառումները

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում