Միջազգային

Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի կառավարությունը Պաղեստինը պաշտոնապես ճանաչում է որպես պետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Նորվեգիայի կառավարությունը որոշել է, որ Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն: Պատերազմի թեժ պահին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել և վիրավորվել, մենք պետք է պահպանենք միակ այլընտրանքը, որն առաջարկում է քաղաքական լուծում ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար. երկու պետություն, որոնք կապրեն կողք-կողքի՝ խաղաղության և անվտանգության պայմաններում», - հաղորդագրությունում մեջբերված է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի խոսքը։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 28-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում