«Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից». Չինաստանում ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի, Երևանի պատմության թանգարանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հայ-չինական գործընկերության կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից, բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, այցելուներ։

Բացման օրվանից ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցել է 10 հազարը:

Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի փոխտնօրենը երկժամյա դասախոսությամբ ներկայացրել է Հայաստանի և մայրաքաղաքի պատմությունն ու մշակույթը։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 18-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում շարունակելով կարևոր ավանդույթները։

Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունները մեկնարկել էին դեռևս հունվարին՝ Նինբոյի թանգարանից։

Հայերեն Español Русский 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի