Միջազգային

ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանը պառակտել է Եվրամիությունը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Politico ամսագիրը։

«Մինչ իսրայելցի քաղաքական գործիչները խստորեն դատապարտում են Միջազգային քրեական դատարանի քայլը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին կալանավորելու որոշումներ կայացնելու վերաբերյալ, եվրոպացի առաջնորդների արձագանքը բաժանված է»,–գրել է պարբերականը։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որը հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ, հանդես են եկել ի պաշտպանություն ՄՔԴ-ի որոշման։ Իր հերթին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան վրդովեցուցիչ է անվանել ՀԱՄԱՍ-ից ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության ներկայացուցիչներին իսլամիստական ​​ահաբեկչական կազմակերպության առաջնորդների շարքին դասելու փորձը։ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը նմանատիպ դիրքորոշում է արտահայտել ՄՔԴ-ի որոշման առթիվ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նույնպես քննադատել էր Նեթանյահուին կալանավորելու վերաբերյալ ՄՔԴ-ի որոշումը՝ կոչ անելով չշփոթել և հավասարեցնել Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում