Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձեռնարկություններին հասցված վնասի չափը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France TV Info-ն՝ վկայակոչելով Նոր Կալեդոնիայի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Դավիդ Գիյենին:

«Այսօրվա դրությամբ մենք մոտենում ենք 1 միլիարդ եվրոյին», - ասել է նա France Culture ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ նա հայտնել էր 200 միլիոն եվրոյի վնասի մասին։

Գիյենը նշել է, որ սա զգալի գումար է անդրծովյան տարածքի համար, որտեղ անկարգությունների պատճառով տուժել են տնտեսության բոլոր ճյուղերը՝ արդյունաբերությունից մինչև առևտուր, հատկապես՝ ավտոսրահները:

«Մենք նաև պետք է մտածենք տնտեսության համար անուղղակի ծախսերի մասին: Հրկիզվել և ավերվել է 200 ձեռնարկություն, որտեղ աշխատում էր ավելի քան 2000 մարդ: Համայնքը պետք է կարողանա ապահովել աշխատավարձի վճարումը և հատուցի գործազրկության համար, ինչպես նաև աջակցի այն ձեռնարկություններին, որոնք, հնարավոր է, չեն հրկիզվել կամ վնասվել, բայց որոնք ստիպված կլինեն բավականին երկար ժամանակ աշխատել լիովին վատթարացած տնտեսական միջավայրում», - ասել է նա:

Նոր Կալեդոնիայում խռովությունների առիթ էր դարձել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով նահանգային ընտրություններում ընտրելու իրավունք է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք 10 տարի ապրել են Նոր Կալեդոնիայում։ Ըստ տեղացի ղեկավարների՝ դա կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։

Մայրաքաղաք Նումեայում անկարգությունների մասնակիցները թալանել ու հրկիզել են խանութներ, դեղատներ, ավտոլցակայաններ։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են հարյուրավոր տուժածների մասին, 6 մարդ զոհվել է։ Նոր Կալեդոնիայում մայիսի 15-ին 12 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ զինվորականներին ներգրավել են նավահանգիստների և օդանավակայանների պահպանման գործին։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ