Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած գործողություն, որն սպառնում է Չինաստանի տարածքային ամբողջականությանը և մարտահրավեր նետում «մեկ Չինաստանի» սկզբունքին, անհապաղ պատասխան կստանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճեպազրույցի ընթացքում նման հայտարարություն է արել ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Ցանկացած գործողություն, որը մարտահրավեր է նետում «մեկ Չինաստանի» սկզբունքին և սպառնալիքի տակ դնում ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, անհապաղ և վճռական պատասխան կստանա Չինաստանի կողմից», - Վենբինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ Չինաստանը «վճռականորեն դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական փոխանակումների ցանկացած ձևի, ինչպես նաև դեմ է հանդես գալիս կղզու գործերին Միացյալ Նահանգների` ցանկացած ձևով ու պատրվակով միջամտությանը»:

Վան Վենբինը հիշեցրել է, որ «մեկ Չինաստանի» սկզբունքի պահպանումը «քաղաքական հիմք է և ցանկացած օտարերկրյա պետության համար ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացման պարտադիր պայման»:

Հունվարի 13-ին Թայվանում անցկացվել են Օրենսդրական յուանի (խորհրդարան) վարչակազմի ղեկավարի և պատգամավորների ընտրություններ։ 64-ամյա Լայ Ցինդեն, որն այն ժամանակ զբաղեցնում էր կղզու վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 40,05 %-ը։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին։ Հաղորդվում է, որ ներկա են եղել ԱՄՆ-ի քաղաքացիներ։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ