Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարան Թեհրանին է փոխանցել նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ուղղաթիռի կործանման հետ կապված և որոնողական աշխատանքների ընթացքում ձեռք բերած տեղեկատվությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը։ «Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր բաց են մնում։ Անկարային, բնականաբար, հետաքրքրում են այդ հարցերի պատասխանները»,-գրում է թերթը։

Թուրքիան ուղղաթիռի կործանումից հետո վթարի վայրը տեղորոշելու աշխատանքներին օգնելու համար Իրան էր ուղարկել 32 լեռնագնաց, վեց միավոր տեխնիկա և գիշերային տեսանելիության համակարգով զինված մեկ ուղղաթիռ։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը,մինչև ընտրությունների անցկացումը։

Հայերեն

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը