Միջազգային

Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը զենք չի մատակարարել Ուկրաինայի հակամարտող կողմերից ոչ մեկին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։

«Չինաստանը ուկրաինական ճգնաժամի ստեղծողը կամ կողմը չէ: Մենք զենք չենք տրամադրել հակամարտության կողմերից որևէ մեկին»,-նշել է նա և հավելել, որ չեն պատրաստվում նպաստել ճգնաժամի խորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում