Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն`ի հիշատակ Իրանի պաշտոնյաների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Հայերեն فارسی Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին