ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի անդամ երկրներ Ուկրաինայի տարածքում արդեն վերապատրաստում են երկրի զինված ուժերի մարտիկներին, սակայն դա չի էսկալացնի իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը Financial Times-ին տված հարցազրույցում։

«Կան երկրներ, որոնք արդեն զինվորների են պատրաստում մարտի դաշտում», - ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ եթե ռուսական արկն ընկնի ուսուցանող անձնակազմի վրա, դա չի նշանակի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառում, որը նախատեսում է հավաքական պատասխան դաշինքի անդամ մեկ կամ մի քանի պետությունների վրա զինված հարձակման դեպքում։

«Ես չեմ կարող պատկերացնել, որ այն երկրները, որոնք մարդիկ են ուղարկել այնտեղ, նրանց վիրավորվելու դեպքում կասեն. սա հինգերորդ հոդվածն է, եկեք ռմբակոծենք Ռուսաստանը: Դա այդպես չի աշխատում, դա ավտոմատ կերպով չի լինում: Նման մտավախություններն արդարացված չեն», - ասել է Կալասը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իր վրա է վերցնում անձնակազմ ուղարկելու հետ կապված ռիսկերը:

Կալասը նշել է, որ ուկրաինացի զինվորներին հենց Ուկրաինայի տարածքում և ոչ թե Եվրոպայի այլ երկրում ուսուցանելը չի էսկալացնի Ռուսաստանի հետ պատերազմը։

Հարցին, թե արդյոք Էստոնիան մարտիկներ կվերապատրաստի Ուկրաինայում, վարչապետն ասել է, որ «դա բաց հարց է», «ոչինչ չի կարելի բացառել»։

Մայիսի 16-ին Politico պարբերականը, հղում անելով ՆԱՏՕ-ի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն ապագայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարող են մեկնել այնտեղ՝ վերապատրաստելու երկրի զինված ուժերը:

Հայերեն

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից