Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ներ խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Բելգորոդի և Կուրսկի մարզերում ոչնչացրել են յոթ անօդաչու թռչող սարքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում կասեցվել են Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում մի շարք ահաբեկչությունների իրականացման հերթական փորձերը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել և կալանվել է ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք, որոնցից հինգը՝ Բելգորոդի մարզի, երկուսը՝ Կուրսկի մարզի տարածքում։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը Shahed տիպի 29 հարվածային ԱԹՍ են արձակել երկրի տարածքի վրա։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ կամիկաձե անօդաչուները խոցվել են Օդեսայի, Նիկոլաևի, Պոլտավայի և Լվովի մարզերի երկնքում։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ գիշերը Խարկովի մարզի վրա է արձակվել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։

Խարկովի մարզում նաև մայիսի 20-ին սգո օր է հայտարարվել նախորդ օրը մարզի մի քանի գյուղերի գնդակոծության 11 զոհերի հիշատակին։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ