Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոմինիկյան Հանրապետության ղեկավար Լուիս Աբինադերը մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար է դարձել՝ ըստ նախնական տվյալների հավաքելով ձայների գրեթե 60 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նրա հետ նախագահի պաշտոնի համար պայքարող նախկին նախագահ Լեոնել Ֆեռնանդեսը և քաղաքապետ Աբել Մարտինեսն արդեն զանգահարել են Աբինադերին և ընդունել նրա հաղթանակը։

Դոմինիկյան Հանրապետության նախագահն ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտնել է, որ այլևս չի առաջադրվի։

«Այս հաղթանակը կլինի վերջինը, ես այլևս չեմ առաջադրի իմ թեկնածությունը, կհարգեմ մեր սահմանադրության կանոնները», - ասել է Աբինադերը, որն առաջին անգամ իշխանության է եկել 2020 թվականին։

Նա շնորհակալություն է հայտնել քվեարկությանը մասնակցած բնակչությանն ու թեկնածուներին։

«Սա լավագույն արդյունքն է վերջին չորս տարվա ընթացքում՝ բնակչության ավելի մեծ աջակցությամբ և ավելի մեծ թվով ձայներով», - ընդգծել է նա:

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ