Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Սահմանադրական դատարանը մայիսի 23-ին կլսի 40 սենատորի միջնորդությունը, որը պահանջում է վարչապետ Սեթհա Թհավիսինի հրաժարականը՝ կապված Փհիչիտ Չունգբանգին նախարար նշանակելիս Էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bangkok Post-ը՝ մանրամասնելով, որ եթե դատարանը համաձայնություն տա այս միջնորդությանը, Թհավիսինը և Չունգբանգը կդադարեցնեն իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը մինչև դատարանի որոշումը:

Նրանք 15 օր ժամանակ կունենան իրենց պաշտպանական փաստարկները ձևակերպելու համար։

Սենատորները դեմ են նախկին փաստաբան Չունգբանգին պետական ​​պաշտոնում նշանակելուն՝ հաշվի առնելով նրա անցյալը: 2008 թվականի հունիսին դատարանը նրան դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ դատավորներին կաշառելու փորձի համար: Այս միջադեպից հետո Թաիլանդի փաստաբանների խորհուրդը հինգ տարով կասեցրել է նրա փաստաբանական լիցենզիան:

Վարչապետ Թհավիսինը հայտարարել է, որ ինքը նախքան կառավարության նոր կաբինետը թագավորի հաստատմանը ներկայացնելը, խորհուրդ է խնդրել Պետական ​​խորհրդից Չունգբանգի նշանակման վերաբերյալ:

Կառավարության աղբյուրը թերթին հայտնել է, որ Չունգբանգի բանտարկության պատիժը կրելուց հետո 10 տարի է անցել, ինչը նրան իրավունք է տալիս կրկին պաշտոններ զբաղեցնել պետական ​​հաստատություններում։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ