Միջազգային

Խարկովում ռազմագործողություններին հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Խարկովում ռազմագործողություններին հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզի` մարտական գործողություններին հարակից շրջաններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ մանրամասնելով, որ Չուգուևի, Խարկովի, Բոգոդուխովի շրջաններից ընդհանուր առմամբ տարհանվել է 10 314 մարդ։

Ավելի վաղ՝ նա տեղեկացրել էր մարտական թեժ գործողություններին հարակից այդ շրջաններից բնակիչների տարհանման գործընթացի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում