Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը նաև ջերմորեն շնորհավորել է Տոկաևին ծննդյան օրվա առթիվ։

Բացի այդ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցից հետո Ղազախստանի նախագահի հետ կիսվել է իր տպավորություններով։

Հայերեն