Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի Մոհա քաղաքի ափերի մոտ հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշով նավթատար նավի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության բրիտանական Ambrey ընկերության տարածած տեղեկությունը։

Ըստ աղբյուրի՝ ռադիոհաղորդակցությունը ցույց է տվել, որ նավը խոցվել է հրթիռով, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել:

Հաղորդվում է նաև, որ խոցվելուց հետո լցանավն օգնություն է ստացել, իսկ նրա ղեկային ստորաբաժանումներից մեկը շարունակում է գործել:

«Ambrey-ն տեղեկություն է ստացել, որ Պանամայի դրոշով հում նավթ տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել Եմենի Մոհայից հարավ-արևմուտք՝ մոտավորապես 10 ծովային մղոն հեռավորության վրա», - հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ծովային առևտրի օպերացիոն գրասենյակը հայտնել էր, որ նավը, որը գտնվում է Եմենի Խոդեյդա նավահանգստի մոտ, փոքր վնաս է կրել հարձակման հետևանքով:

Եմենի հյուսիսում իշխող հութիական «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտարարել էր Պաղեստինին աջակցելու մասին և այն մասին, որ մտադիր է հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավերի վրա՝ կոչ անելով այլ երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին։

Միաժամանակ նրանք հայտարարել են, որ չեն խոչընդոտում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն միջամտում այլ երկրների նավերին։ Կարմիր ծովում հարձակումների ֆոնին որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Հայերեն

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից