Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ, ողջունելով հյուրերին, Փարիզի փոխքաղաքապետն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքները չափազանց սերտ են, ինչի արդյունքում էլ արդեն իսկ կան շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն: Անուշ Թորանյանը նաև նշել է, որ Երևանի և Փարիզի համագործակցությունը ոչ միայն մշտական է, այլև անհաղթելի:

Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ այդ համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը:

Հանդիպման շրջանակում Երևանի ավագանու անդամներն իրենց հերթին կարևորել են նաև երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի քաղաքի օրենսդիր մարմնի ինստիտուտի կայացմանը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ