ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնատարներն սկսել են մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ օգտագործելով ԱՄՆ-ի կողմից կառուցված ժամանակավոր նավամատույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Այսօր տեղական ժամանակով մոտավորապես ժամը 9-ին մարդասիրական օգնությամբ բեռնատարներն սկսել են ափ շարժվել Գազայի ժամանակավոր նավամատույցով: ԱՄՆ-ի ոչ մի զինծառայող Գազայի հատվածում ափ չի իջել», - գրված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հրամանատարությունը պարզաբանել է, որ կազմակերպված «ծովային միջանցքն» օգտագործվում է բացառապես հումանիտար նպատակներով՝ մի շարք երկրների և կազմակերպությունների օգնությունը տեղ հասցնելու համար։

Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկյան զորքերն սկսել են ժամանակավոր նավահանգստի կառուցումը, որը կգտնվի Գազայի հյուսիսային ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ծրագրի համաձայն՝ մարդասիրական օգնությունը նախ Կիպրոսում բեռնվելու է նավերում, ապա այնտեղից հասցվելու նավահանգիստ։ Օգնությունը կտեղափոխվի օժանդակ նավեր և կհասցվի հատուկ ստեղծված նավամատույց։ Այնտեղից մարդասիրական օգնությունը բեռնատարներով կհասցվի Գազայի բնակիչներին:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ