ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու քաղաքացիների և երեք ռուսական ընկերությունների նկատմամբ՝ համարելով, որ նրանք ներգրավված են ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենքի մատակարարման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության հայտարարությունում։

Վաշինգտոնի տուգանքներին են ենթարկվել Ռաֆայել Ղազարյանը և նրա հետ կապված «Տրանս կապիտալ» ու «Ռաֆորտ» ընկերությունները, ինչպես նաև Ալեքսեյ Բուդնևը և նրան պատկանող «Տեխնոլոգիա» ընկերությունը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության վարկածով՝ Ղազարյանը որպես միջնորդ է հանդես եկել Ռուսաստանի պաշտոնյաների և Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևի միջև, որը բանակցություններ է վարել Փհենյանի հետ Մոսկվայի համար սպառազինություն գնելու շուրջ։ Ղազարյանը գործարքներ իրականացնելու համար օգտագործել է «Տրանս կապիտալ» ՍՊԸ-ն։ Մկրտիչևն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ներառվել է 2023 թ. մարտին։ Իսկ Բուդնևն օգնել է Ռուսաստան մատակարարել ՌԴ-ի բանակի կարիքների համար ռազմական կապի միջոցներ, որոնք, ենթադրաբար, արտադրվել են Հյուսիսային Կորեայում, նշել են ֆինանսների նախարարությունում։

Պատժամիջոցները ենթադրում են ունեցվածքի և ակտիվների արգելափակում ԱՄՆ-ի տարածքում։ Բացի այդ, Միացյալ Նահանգներում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների ցանկում նշված անձանց հետ:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ