Միջազգային

Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Բենգալիա նահանգում կայծակի հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։

Մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել Մալդայի շրջանի գյուղական վայրում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Կալկաթայից 327 կմ հյուսիս, երբ բնակիչներն աշխատում էին դաշտում:

Հնդկաստանում կայծակի հարվածներից զոհվածների թիվը տարեկան հասնում է մոտ հազարի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում