Միջազգային

ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով դեպի Չինաստան «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման պայմանագիր կնքել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասված խոսքերը։

«Նախատեսում ենք նաև առաջիկայում ավարտին հասցնել վերանայումը և պայմանագիր կնքել՝ ուղղված 50 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցմանը՝ Մոնղոլիայի տարածքով։ Կան այլ նոր նախագծեր»,- ասել է Նովակը։

«Սիբիրի ուժը 2»-ը նախագծված գազատար է, որն Արևմտյան Սիբիրով կանցնի Չինաստան։ Դրա առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր: Դրա համար հումք պետք է լինեն Յամալի թերակղզու, Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Նադիմ-Պուր-Տազ շրջանի ռեսուրսները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում