ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստատանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ քննարկվել են կատարված աշխատանքները, մատնանշվել համագործակցության նոր ուղղություններ։

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված զգալի աշխատանքը, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

Խոսելով միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ նախատեսվում է շարունակել նորմատիվ իրավական դաշտի կատարելագործումը, ներդնել թվային նոր լուծումներ, կրթական ծրագրերի զարգացման և անձնակազմի առաջնային ինտենսիվ վերապատրաստումների արդյունքում ունենալ որակական առումով նոր անձնակազմ և մատուցվող ծառայությունների որակի էական բարձրացում։

Իռենա Վոյաչկովա-Սոլորանոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել միջազգային կազմակերպության առաքելությունը։ Նա բարձր է գնահատել առկա փոխգործակցությունը և պատրաստակամություն է հայտնել շարունակել ու խորացնել այն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը խոսել է բարեփոխումների մի շարք ուղղությունների մասին՝ առանձնացնելով ծառայությունների թվայնացման և աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, օտարերկրացիների կամավոր վերադարձի ծրագրի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում