Միջազգային

Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազգային ոստիկանությունը հարված է հասցրել մեքսիկական «Սինալոա» թմրակարտելին՝ առգրավելով մոտ 1,8 տոննա մետամֆետամին Ալիկանտեի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության իրավապահ մարմիններին։

Ըստ նրանց տեղեկատվության՝ սա Իսպանիայում առգրավված ծավալներով խոշորագույն, իսկ Եվրոպայում երկրորդ խոշորագույն խմբաքանակն է։ Գործողությունը հնարավորություն է տվել վերացնել Եվրոպայում այդ թմրադեղերի մատակարարումների հիմնական կետերը։

Գործողության ընթացքում հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Իսպանիայում կարտելի պարագլուխը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում