Միջազգային

Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) անձնակազմը ժամանակավոր նավամատույց է տեղակայել Գազայի հատվածի ափերի մոտ՝ մարդասիրական օգնության առաքման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CENTCOM-ը հայտնել է X սոցիալական հարթակում։

«Այսօր տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07:40-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության աշխատակիցները, որոնք աջակցում են կարիքի մեջ գտնվող պաղեստինցի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության առաքման առաքելությանը, ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի հատվածի ափին», - ասված է CENTCOM-ի հաղորդագրության մեջ։

Կենտրոնական հրամանատարությունն ընդգծում է, որ կառույցի տեղակայման համար ամերիկյան զորքերը չեն մտել պաղեստինյան անկլավի տարածք:

Առաջիկա օրերին, ըստ հաղորդագրության, հումանիտար օգնությամբ բեռնատարները կմտնեն անկլավ։ Օգնությունը կստանա ՄԱԿ-ը և կհամակարգի դրա բաշխումը Գազայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում