Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում աջ թևի չորս կուսակցություններ համաձայնության են եկել կառավարական կոալիցիա կազմելու շուրջ, հայտնել է «Ազատության կուսակցության» (PVV) ծայրահեղ աջ առաջնորդ Գերտ Վիլդերսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Բացի PVV-ից, կոալիցիայի մեջ մտել են աջ կենտրոնամետ «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» (VVD), Ֆերմերաքաղաքացիական շարժումը և «Նոր հասարակական պայմանագիր» կուսակցությունը:

Դեռ պարզ չէ, թե ով է դառնալու նոր վարչապետը։ Թեկնածության քննարկումը տեղի կունենա ավելի ուշ, պարզաբանել է Վիլդերսը։ Քաղաքական գործիչն ինքը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր նախարարների կաբինետը գլխավորելուց հրաժարվելու մասին։

2023 թ. հուլիսին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նախարարների կաբինետի հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը հանգեցրեց վաղաժամկետ ընտրությունների նշանակման։ Հրաժարականի պատճառը երկրի միգրացիոն քաղաքականությունը խստացնելու Ռյուտեի առաջարկն էր, որին չաջակցեցին Նիդեռլանդների կառավարական կոալիցիայի մասնակից չորս կուսակցություններից երկուսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները թագավորությունում տեղի են ունեցել 2023 թ. նոյեմբերի 22-ին և ավարտվել աջ պոպուլիստների համոզիչ հաղթանակով, որոնք ստացել են 150 մանդատից 37-ը։ Սակայն կոալիցիա ստեղծելու Վիլդերսի առաջին փորձը ձախողվել էր PVV-ի բանակցողի հրաժարականի պատճառով։

Մարտին կողմերը պայմանավորվել են, որ նոր կաբինետի անդամների շուրջ կեսը կկազմեն մարդիկ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ, բայց փորձագետներ են այս կամ այն գծով։

Հայերեն

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել