Հայաստանը Կիպրոսում դեսպանատուն կբացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի Հանրապետությունում դեսպանատուն կբացի, նստավայրը՝ Նիկոսիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության մայիսի 16-ի նիստում նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։

Նախագծին կից հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ:

«Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով, լայն իրավապայմանագրային դաշտի ստեղծմամբ, երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ակտիվ երկխոսությամբ»,- նշված է նախագծում։

Հիմնավորման մեջ ասված է,որ ներկայում երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը՝ Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում:

«2024 թվականի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհրդի 2024 թվականի փետրվարի 27-ի՝ Հայաստանում (նստավայրը՝ Երևանում) Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն (դեսպանություն) բացելու որոշման մասին, ակնկալիքով` ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը: Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է նաև ս.թ. մարտի 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

Այս ամենի համատեքստում Կիպրոսում Հայաստանի դեսպանության բացումը արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»,- ասված է հիմնավորման մեջ։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 简体中文

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»