Միջազգային

Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան

1 րոպեի ընթերցում

Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկին։ Սա ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան այցն է վերընտրվելուց և պաշտոնն ստանձնելուց հետո։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժողովրդական ժողովների տուն․ բանակցությունների մեկնարկին նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը։

Պուտինն ու Սի Ծինփինը բանակցությունները սկսել են նեղ կազմով: Հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները դիմացել են փորձություններին փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում և դարձել են մեծ տերությունների միջև հարաբերությունների չափանիշ:

ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հարաբերությունները կոնյունկտուրային ​​չեն և ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Նա նշել է, որ Չինաստանը Ռուսաստանի գլխավոր գործընկերն է առևտրատնտեսական ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում