Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրա կյանքը վտանգված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ հիմնվելով Սլովակիայի կառավարությունում իրենց աղբյուրներին:

The Guardian-ը հայտնում է, որ Ֆիցոյի վիճակը գնահատվում է «կյանքի համար վտանգ ներկայացնող»: Պարբերականի տվյալներով՝ նրան տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց, քանի որ մայրաքաղաք Բրատիսլավա հասնելու համար չափազանց շատ ժամանակ կպահանջվեր: Սակայն, սկզբում վարչապետին տեղափոխել են Գանդլովա քաղաքի հիվանդանոց։ Այդ ժամանակ Ֆիցոն եղել է գիտակից վիճակում:

Ֆիցոն հրազենային վիրավորում է ստացել Բրատիսլավայից 150 կմ հեռու գտնվող Գանդլովա քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն շենքի դիմաց, որտեղ Ֆիցոն հանդիպում էր անցկացնում իր կողմնակիցների հետ։

Ոստիկանները բերման են ենթարկել կրակողին: Նրա դրդապատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ Ֆիցոն մի քանի վերք է ստացել, այդ թվում՝ որովայնի խոռոչի շրջանում։ EFE գործակալությունը հայտնում է, որ կրակողը Սլովակիայի հարավ-արևելքում բնակվող 71-ամյա տղամարդ է: Ականատեսների վկայությամբ՝ նա զբոսնել է մոտակայքում: Տեսնելով, որ վարչապետը դուրս է գալիս շենքից, որպեսզի զրուցի տեղի բնակիչների հետ՝ նա արագ հանել է զենքը և կրակ է բացել։ Ականատեսները չորսից-հինգ կրակոց են արձանագրել: Անվտանգության ուժերը միանգամից անշարժացրել են կրակողին և հեռացրել դեպքի վայրից։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ