ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումը և հայտարարել, որ բռնությունը չպետք է տեղ ունենա եվրոպական քաղաքականության մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»
Ըստ աղբյուրի՝ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է կառավարության նիստից հետո, որն անցկացվել է մայրաքաղաք Բրատիսլավայից շուրջ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում։