Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել՝ կապված Նոր Կալեդոնիայի տարածքում շարունակվող անկարգությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատը։

Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավորման մեջ մայիսի 13-ից շարունակվում են անկարգությունները։ Դրանք տեղի են ունենում կղզու տարածքի անկախության կողմնակիցների բողոքի ցույցերի հետ մեկտեղ, որոնք դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում հաստատված սահմանադրական բարեփոխմանը:

Այս բարեփոխումն ուղղված է նահանգային ընտրություններում ընտրազանգվածի մասնակցության ընդլայնմանը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Նոր Կալեդոնիայում: Նոր օրենքը նախատեսում է նման ընտրություններում ձայնի իրավունքի տարածում Նոր Կալեդոնիայում ծնված բոլոր քաղաքացիների և այն անձանց վրա, որոնք առնվազն տասը տարի այդ տարածքի ռեզիդենտներ են: Դա, ինչպես սպասվում է, ընտրազանգվածը կընդլայնի 25 հազար ընտրողով։ Ցուցարարների կարծիքով բարեփոխումը կծառայի հօգուտ լոյալիստների, քանի որ կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։

Նոր Կալեդոնիայում երկրորդ գիշերն անընդմեջ շարունակվում են ցուցարարների բախումները իրավապահ մարմինների հետ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անցած գիշեր առնվազն երկու մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Ֆրանսիայի իշխանությանը Նոր Կալեդոնիայում ներկայացնում է Ֆրանսիայի նախագահի կողմից նշանակված գերագույն կոմիսարը: Գործադիր իշխանությունն իրականացնում է տեղի կառավարությունը։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ