Միջազգային

Ուկրաինայի նախագահը չեղարկել է այցը Իսպանիա և Պորտուգալիա

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը չեղարկել է այցը Իսպանիա և Պորտուգալիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Իսպանիա և Պորտուգալիա ուղևորությունը՝ երկրում ստեղծված «լուրջ ներքին իրադրության պատճառով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է CNN Portugal հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Կիևը բարդ իրավիճակի է բախվում ճակատի մի քանի հատվածներում, մասնավորապես, Խարկովի մարզում, ինչը նպատակահարմար չի դարձնում ուկրաինական պատվիրակության մեկնումն արտասահման։

Իսպանիայի թագավորական արքունիքն իր հերթին տեղեկացրել է Զելենսկիի հետ միապետ Ֆիլիպ VI-ի` մայիսի 17-ին պլանավորված հանդիպման չեղարկման մասին։

Իսպանիայում Զելենսկին վարչապետ Պեդրո Սանչեսի հետ պետք է ստորագրեր երկկողմ անվտանգության համագործակցության համաձայնագիր։

Իր հերթին Reuters-ը հաղորդում է, որ Պորտուգալիայի կառավարության խոսնակը հայտնել է Ուկրաինայի նախագահի այցի չեղարկման մասին, սակայն դրա պատճառները չի նշել։

Մայիսի 13-ին SIC Notícias հեռուստաալիքը հաղորդել էր, որ Զելենսկին Պորտուգալիա է այցելելու՝ երկրների միջև անվտանգության շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում