Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան այցի նախաշեմին հարցազրույց է տվել Xinhua գործակալությանը՝ նշելով, որ Պեկինի առաջարկները՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, իրատեսական են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինի հարցազրույցն ամբողջությամբ հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինի խոսքով՝ Չինաստանում հրաշալի հասկանում են ուկրաինական ճգնաժամի պատճառները և դրա գլոբալ աշխարհաքաղաքական նշանակությունը, որն արտացոլվել է ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու մասին 12 կետից բաղկացած ծրագրում, որը Չինաստանը ներկայացրել էր 2023 թ․ փետրվարին։

ՌԴ նախագահը հայտնել է, որ Պեկինը ևս 4 սկզբունք է առաջարկել, որոնք լրացնում են վերոնշյալ ծրագիրը և խաղաղության հասնելու «իրատեսական ու կառուցողական քայլեր են»։

«Ցավոք, այդ նախաձեռնություններն աջակցություն չեն գտնում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ նրա արևմտյան հովանավորների շրջանում», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Ուկրաինայի հարցով՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն բանակցությունները պետք է հաշվի առնեն Մոսկվայի շահերը և միաժամանակ քննարկեն համաշխարհային կայունությունը և անվտանգության հուսալի երաշխիքները։

Պուտինը նաև նշել է, որ Արևմուտքը փորձում է «պատժել», մեկուսացնել և թուլացնել Ռուսաստանին և աչք է փակում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի հարձակումների վրա։

ՌԴ նախագահը նաև բարձր է գնահատել Չինաստանի հետ հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հասել են ամենաբարձր մակարդակին։ Իսկ 2024 թվականին ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում գլխավոր նպատակներից մեկը Պուտինն անվանել է կազմակերպության կազմում նոր մասնակիցների ինտեգրումը։

Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստան։ Սա կլինի նրա առաջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ