Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ այն բանից հետո, երբ իր համախոհ, Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին նախազգուշացրել է իրավապահ մարմինների շարքերում պատրաստվող պետական հեղաշրջման հնարավոր փորձի մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Նշվում է, որ Türkiye թերթի տեղեկատվությամբ՝ Թուրքիայում մեծ իրարանցում է առաջացրել Անկարայի անվտանգության վարչությունում ոստիկանության մի շարք աշխատակիցների հեռացումը, որոնք մեղադրվում են հանցավոր «Այհան Բորա Կապլան» կազմակերպության հետ կապերի մեջ։ Նրանց տներում խուզարկություններ են անցկացվել թվային նյութեր առգրավելու նպատակով։

ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ խոսք կարող է լինել իշխանության դեմ դավադրության մասին, և չի կարելի բավարարվել միայն մի քանի ոստիկանների հեռացնելով։ Քաղաքական գործիչը, հանդես գալով խորհրդարանում կուսակցական նիստում, զգուշացրել է 2016 թ. հեղաշրջման փորձի կրկնության հնարավորության մասին։

«Նախագահ Էրդողանը Բահչելիի հայտարարություններից հետո նախագահի նստավայրում գիշերն արտակարգ նիստ է անցկացրել արդարադատության նախարար Յըլմազ Թունջի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ», - գրում է թերթը։

Սպասվում է, որ Էրդողանն այդ թեմայի շուրջ հանդես կգա մայիսի 15-ին խորհրդարանում իշխող կուսակցության ընդլայնված նիստի ժամանակ։

Թուրքիայի իշխանությունները 2016 թ. հուլիսի պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել էր ավելի քան 80 հազար մարդ, շուրջ 150 հազար պետական ​​ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել էին աշխատանքից։ Ինքը՝ Գյուլենը, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։

Հայերեն

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը