Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնների է նշանակել նոր նախարարների և փոխվարչապետների։ Հրապարակվել են պետության ղեկավարի համապատասխան հրամանագրերը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Առաջին անգամ Ռուսաստանի կառավարությունը ձևավորվել է նոր ընթացակարգով՝ համաձայն 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների։ Բոլոր թեկնածուներին նախապես քննարկել և հաստատել են խորհրդարանում: Պուտինը պաշտոնների է նշանակել բոլոր հավակնորդներին, որոնց հաստատել են Պետդուման կամ Դաշնության խորհուրդը։

Կառավարությունը, բացի նրա ղեկավարից, ներառում է 10 փոխվարչապետ և 21 նախարար։ Նախարարությունների քանակը և անվանումը չեն փոխվել նախորդ կազմի համեմատ: Հինգ նախարարներ անմիջականորեն ենթարկվում են նախագահին. նրանք են Ներքին գործերի նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Արդարադատության նախարարության ղեկավարները։ Մնացածների գործունեությունը ղեկավարում է կառավարության նախագահը։

Պուտինը նաև վերանշանակել է դաշնային ծառայությունների տնօրեններին, որոնց վերաբերյալ նախկինում նույնպես խորհրդակցություններ են անցկացվել Դաշնային խորհրդում։

Կառավարության կազմը փոխվում է մոտավորապես 13 %-ով, եթե հաշվի առնենք ոչ թե ըստ պաշտոնների, այլ անուններով։ Նախարարների կաբինետը լքել են Վիկտորյա Աբրամչենկոն, որը փոխվարչապետի կարգավիճակում համակարգում էր բնապահպանությունը և ագրոարդյունաբերական համալիրը, ինչպես նաև Սերգեյ Շոյգուն, որը Պաշտպանության նախարարությունից անցել է Անվտանգության խորհուրդ։

Եվս մի քանի հոգի մնացել են կառավարությունում, բայց այլ պաշտոններում։ Դմիտրի Պատրուշևը և Վիտալի Սավելևը փոխել են նախարարի կարգավիճակը՝ դառնալով փոխվարչապետ։ Անդրեյ Բելոուսովը, որն աշխատել է որպես վարչապետի առաջին տեղակալ, դարձել է պաշտպանության նախարար։

Նախկին պաշտոնները պահպանել են Արտաքին գործերի, Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը, Անտոն Սիլուանովը, Մաքսիմ Ռեշետնիկովը:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ