ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին և այնուհետև նրան կընդգրկի դաշինք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Բլինքենն ասել է համալսարաններից մեկում հրապարակային ելույթի ժամանակ:

Նա հավելել է, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ քայլերը պետք է թույլ տան նրան արագ միանալ դաշինքին, երբ երկիրը համապատասխանի անդամակցության չափանիշներին։

Հայերեն English Русский