Միջազգային

Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը կգործի օգոստոսի 12-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մայիսի 14-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ուրանի ներկրումը։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել էր, որ այդ որոշումը կհարվածի պետություններին, իսկ Ռուսաստանն իր նախագծերն իրականացնում է այլ երկրներում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում