Միջազգային

Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանում կսկսվի լեհական քաղաքականության վրա ռուսական ազդեցության հետաքննման հանձնաժողովի աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Հաջորդ շաբաթ բոլոր ընթացակարգային հարցերը կլուծվեն, և այս կառավարական հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ հանձնաժողովում ընդգրկվելու են պաշտոնյաներ, հետախուզական և իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև նախկին վարչապետ Մատեուս Մորավեցկու կաբինետում տարբեր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում