Միջազգային

Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում

2 րոպեի ընթերցում

Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չհայտարարված այցով Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ աջակցության խոշոր փաթեթի մի մասը հասել է Ուկրաինա։ Նա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել է, որ ավելի շատ օգնություն գտնվում է ճանապարհին, և այն «մեծ ազդեցություն կունենա» մարտի դաշտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք գիտենք, որ հիմա դժվար ժամանակներ են։ Բայց նաև գիտենք, որ առաջիկա օգնությունն այժմ ճանապարհին է, դրա մի մասն արդեն հասել է, ավելի շատ օգնություն դեռ կգա։ Եվ դա մեծ ազդեցություն կունենա մարտի դաշտում Ռուսաստանի շարունակվող հարձակման դեմ», - ասել է Բլինքենը։

Իր հերթին Զելենսկին ասել է, որ Ուկրաինան հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ կարիք ունի՝ խնդրելով երկու Patriot համակարգեր տրամադրել Խարկովի մարզի համար, որտեղ Ռուսաստանը վերջին օրերին մի քանի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ։

2022 թվականին ռազմական գործողությունների մեկնարկի առաջին տարվա ընթացքում Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների մի մասը, սակայն Ուկրաինայի հակահարձակումն անցյալ տարի մեծ առաջընթաց չի գրանցել, իսկ վերջին ամիսներին Ռուսաստանն առաջնագծում հաջողությունների է հասել։

Բլինքենի այցն ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Կիև այն բանից հետո, երբ ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որը հաստատել էր Կոնգրեսը, և որը ներառում է գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում