Քաղաքականություն

Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու ԵՄ-ի որոշմանը․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու ԵՄ-ի որոշմանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,14ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կմեկնարկեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարներին։

«Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա մենք ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարեցի, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը»,- շեշտեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և կազմակերպության հարաբերությունների խնդիրն ու ճգնաժամը ծագել էր այն պահից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել էին Հայաստան, և ՀԱՊԿ կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ անդամ երկրները պետք է աջակցեին և օգնեին Հայաստանին այս իրավիճակում:

«Բայց նույնիսկ պաշտոնական խնդրանքներից հետո ՀԱՊԿ-ն հրաժարվեց կոնկրետ քայլեր անել, և իրականում դա է հիմնական պատճառը, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին բոլոր մակարդակներում»,- հայտնեց վարչապետը։

Անդրադառնալով մոդերատորի այն հարցին, թե այդ իրադարձությունների լույսի ներքո ակնկալո՞ւմ է արդյոք Երևանը, որ Արևմուտքը կապահովի Հայաստանի անվտանգությունը՝ վարչապետ Փաշինյանը պատասխանել է․

«Գիտեք, մեր քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք անվտանգության ոլորտում որոշակի համագործակցություն ենք ստեղծում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ, և այժմ մենք ինչ-որ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, քանի որ, ինչպես ասացի, մենք ուրախ ենք Ադրբեջանի հետ մեր սահմանին եվրոպական մոնիտորինգի, քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից դա մի տեսակ նոր գործոն է տարածաշրջանի անվտանգության համար, և առաջին անգամն է, որ Եվրամիությունը ինչ-որ կերպ ներգրավված է ՀՀ անվտանգության օրակարգում։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։

«Հույս ունենք, որ կսկսենք վիզաների ազատականացման բանակցությունները: Իսկ անցյալ տարի Եվրախորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան դա հնարավոր է համարում Եվրամիությունը»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ դա Հայաստանի դիրքորոշումն է, որը եղել է և հիմա էլ կա:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում