Միջազգային

Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը

1 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա բնակավայրը և առաջ են շարժվել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Բուգրովատկա բնակավայրը և առաջ են շարժվել հակառակորդի պաշտպանության խորքը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ գերատեսչության՝ Խարկովի մարզի Վեսյոլոյե, Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում վնաս է հասցվել Ուկրաինայի ԶՈւ-ի 23-րդ մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության 125-րդ բրիգադի կենդանի ուժին ու տեխնիկային։

Մայիսի 13-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էր հայտնել, որ Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերը մարտավարական հաջողությունների են հասել Վոլչանսկ սահմանամերձ քաղաքի համար մղվող մարտերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում