Միջազգային

ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակող միջոցները՝ Ռուսաստանին ենթադրյալ ռազմական աջակցության և Կարմիր ծովի տարածաշրջանում գործող խմբավորումներին աջակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում ոչ պետական զինված խմբավորումներին Իրանի շարունակական ռազմական աջակցությունը, ինչպես նաև հաշվի առնելով 2024 թվականի ապրիլի 13-ին Իսրայելի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումները, Խորհուրդը որոշեց, որ սահմանափակող միջոցներ կիրառելու ԵՄ-ի կարողությունն այժմ կտարածվի ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլև հրթիռների վրա», - նշված է հայտարարության մեջ:

Պատժամիջոցները ներառում են Իրանին ԱԹՍ-ների և բաղադրամասերի արտահանման արգելքներ, ինչպես նաև սև ցուցակում են ներառում իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք «մատակարարում են, վաճառում կամ այլ կերպ ներառված են Իրանին հրթիռներ և ԱԹՍ-ներ փոխանցելու գործընթացում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում