Տարածաշրջանային

Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցվող խաղաղության պայմանագիրը պետք է լինի փաստաթուղթ, որը չի ունենա բաց կետեր և չի ներառի հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին կդառնան բանակցությունների առարկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովն այս մասին ասել է Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Բայրամովը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինտենսիվ բանակցություններ են սկսվել 2024 թվականին։ «Կողմերի միջև բանակցություններ են տեղի ունեցել Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Մենք պետք է իրատես լինենք մեր ակնկալիքների մեջ, մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ պահեր»,- ասել է նա։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում