Միջազգային

Պուտինը Նիկոլայ Պատրուշևին նշանակել է իր օգնական

1 րոպեի ընթերցում

Պուտինը Նիկոլայ Պատրուշևին նշանակել է իր օգնական

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը հայտնել է, որ Նիկոլայ Պատրուշևը նշանակվել է Ռուսաստանի նախագահի օգնական։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

2008 թվականից Պատրուշևը եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ բոլորից ամենաերկարատևն այդ պաշտոնում:

Երկու օր առաջ նա ազատվել էր այդ պաշտոնից։ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Սերգեյ Շոյգուն, որը մինչ այդ ղեկավարել է Պաշտպանության նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում