Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում մայիսի 13-ին փոշու փոթորիկի ժամանակ մետաղե գովազդային վահանակի ընկնելու հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, շուրջ 80 մարդ վիրավորվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ 70մ-50մ չափերի վահանակն, ըստ ոստիկանության, ընկել է շենքերի և ավտոլցակայանի վրա։

Արտակարգ ծառայությունները հաղորդել են, որ մի քանի մարդ դեռ գտնվում է վահանակի տակ․ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Մենք մոտ 80 մարդու ենք փրկել։ Կա մի կարմիր մեքենա, որը մեծապես վնասվել է, և մենք կասկածում ենք, որ ներսում մարդիկ կան», - ասել է պաշտոնյաներից մեկը ANI գործակալությանը։

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ 30 մետր բարձրությամբ գովազդային վահանակը տեղադրվել է առանց լիցենզիայի և թույլատրելի չափերի գերազանցմամբ։

Հանկարծահաս փոթորիկը ցնցել է կոնստրուկցիան, որից հետո այն փլվել է լցակայանի վրա, որտեղ մարդիկ ու մեքենաներ են եղել։

Կայծակներով և վայրկյանում մինչև 14 մետր քամու պոռթկումներով ուղեկցվող հորդառատ անձրևը մայիսի 13-ին մոլեգնում էր Մումբայում։ Անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել են մի քանի ավիաչվերթեր, ընդհատվել է գնացքների երթևեկությունը, այդ թվում՝ վերգետնյա մետրոյի։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ