Միջազգային

Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատրանք է անվանել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Թուրքիան արդեն երկար տարիներ հեռանում է ԵՄ-ից՝ խոսքով և գործով: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պատրանք է»,- մեջբերում է ավստրիական դիվանագիտության ղեկավարի խոսքը Der Standard պարբերականը։

Ընդ որում, Շալենբերգն առաջարկել է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության փոխարեն դիտարկել «դրացիության իրատեսական հայեցակարգն՝ ամրապնդված Անկարայի և Բրյուսելի պրագմատիկ համագործակցությամբ»։

Թուրքիան 2005 թվականից պաշտոնապես ձգտում է ԵՄ-ի անդամակցության՝ որպես լիիրավ անդամ։ Այժմ բաց է, այսպես կոչված, բանակցային դոսյեի 35 կետերից 16-ը։ Բանակցություններում հիմնական խոչընդոտը Կիպրոսի խնդիրն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում