Միջազգային

Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր

1 րոպեի ընթերցում

Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Բելգորոդի մարզի իշխանությունները հաղորդել են, որ առավոտյան Բելգորոդ քաղաքը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հատնել է, որ բեկորային վնասվածքով հոսպիտալացվել է մեկ կին, որը ստացել է ողնաշարի վնասվածք։

cdc0da4b-4119-44e5-b893-3654f921f5c1.jpg (23 KB)

Նա հավելել է, որ կոտրվել են 9 բազմաբնակարան շենքերի 21 բնակարանների պատուհանների ապակիները, վնասվել են երեք մասնավոր բնակելի տների տանիքները, տուժել է դպրոցը և մեկ կոմերցիոն օբյեկտ, ինչպես նաև 6 ավտոմեքենա:

5b461e09-e179-45eb-a8d6-c8cfedaa7a66.jpg (59 KB)

Ըստ Գլադկովի տվյալների՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի օդային տարածությունում խոցվել են մի քանի օդային թիրախներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր ամփոփագրում նշել է, որ գիշերը Բելգորոդի մարզի օդային տարածությունում ոչնչացվել է RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 25 արկ։

Մայիսի 12-ին Բելգորոդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի ամբողջ մուտքը, զոհվել է 15 մարդ։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռի հարվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում